Բժիշկներ
ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Հակոբյաններ
Հակոբյանների բժշկական գերդաստանի հիմնադիրը Սուրեն Իվանի Հակոբյանն է։ Նա ծնվել է 1917թվականին պատմական Մեծ Հայքի Ուտիքի նահանգի Տավշո գավառի Տավուշ-Բերդ ավանում (խորհրդային տարիներին` Շամշադին) Իվան Տեր-Հակոբյանի ընտանիքում(պապը` Տեր-Վահան Հակոբյան` հոգևորական)։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ և առանց քննություն հանձնելու ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։1941-ի դեկտեմբերին ավարտել է ինստիտուտը և մեկնել ռազմաճակատ։ Ի դեպ, Սուրեն Հակոբյանը եղել է պետական բժշկական ինստիտուտի առաջին շրջանավարտներից մեկը։ Առաջին մարտը դիմավորել է Մոսկվայի մատույցներում: Այնտեղ էլ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, հետո դարձել 3-րդ բելառուսական ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ Չերնյախովսկու անձնական բժիշկը։ 1943-ին Հակոբյանը ճանաչվել է ռազմաճակատի լավագույն բժիշկ և պարգևատրվել բանակի գեներալի անձնական նվեր-ժամացույցով։ Չերնյախովսկու զոհվելուց հետո ռազմաճակատի հրամանատար է նշանակվել մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
Անցնելով փառավոր մարտական ուղի` բժիշկ Սուրեն Հակոբյանը հաղթանակը դիմավորել է Քյոնիգսբերգին մերձակա Դունիցիկ քաղաքում։ Մարտի դաշտում բժիշկ Հակոբյանը բազմաթիվ զինվորների կյանք է փրկել։ Իր խիզախության և արիության համար դարձել է «Փառքի» երկու շքանշանների ասպետ, պարգևատրվել Կարմիր աստղ շքանշանով, բազմաթիվ մեդալներով։ Հաղթանակից հետո ամբողջ կյանքը նվիրել է հայրենի շրջանին` լինելով շրջանի առաջատար բժիշկներից, ապա զարգացրել և երկար տարիներ ղեկավարել է շրջանի առողջապահական համակարգը, եղել թերապևտիկ բաժնի վարիչ։
1957-ին Ս. Հակոբյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր բժշկի կոչման։ Առայսօր նրա անունը անմար է Տավուշի մարզում` որպես «Մեծ» բժիշկ։
Վերադառնալով ռազմաճակատից` Ս.Հակոբյանն ամուսնացել է Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանի հետ: Մեծանուն ուսուցչուհին դասավանդել է հայ ժողովրդի պատմություն, Լենինի շքանշանակիր էր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչուհի, բազմաթիվ պատվոգրերի դափնեկիր։
Ունեցել են երկու որդի` Դավիթ Սուրենի Հակոբյանը և Վահան Սուրենի Հակոբյանը։ Մարուսյա Մարտիրոսի Սաղումյանը առայսօր էլ չգերազանցված, լեգենդար մանկավարժի, պետական-քաղաքական գործչի, հազվագյուտ հանդիպող կին-անհատականության, երբևէ չխունացող հուշ է շարունակում մնալ ամբողջ Շամշադինի շրջանի ազգաբնակչության համա: Նրա անունն է կրում Բերդի ավագ դպրոցը:
Սուրեն Իվանի Հակոբյանը կյանքից հեռացել է 1994-ին։
Մասնագիտությամբ բժիշկ հայրիկի` Սուրեն Հակոբյանի պատվավոր գործը շարունակում է Դավիթ Հակոբյանը։ Նա ծնվել է 1949թ-ի նոյեմբերի 29-ին Տավուշի մարզի Բերդ ավանում։ 1966-ին ոսկե մեդալով ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1973-ին` Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-թերապևտի որակավորում։
1973-1974թ.թ. աշխատել է Բերդի բուժմիավորումում` որպես բժիշկ-թերապևտ։ 1974-1975թթ.-ին աշխատել է Կապուտակ Սևան և Դիլիջան առողջարաններում` որպես բժիշկ-թերապևտ: 1975-1976 թթ.-ին աշխատել է Դիլիջանի բուժմիավորումում` որպես ավագ բժիշկ։
1976-ին զորակոչվել է խորհրդային բանակ, որտեղ ծառայել է Վրաստանի Մախարաձեի շրջանի ռազմաօդային զորամասում` որպես բուժական մասի ղեկավար։ 1979-1984-ը եղել է Երևանի շտապ օգնության կայանի բժիշկ-թերապևտը։ 1984-2014 թ.թ. աշխատել է Երևանի 12-րդ պոլիկլինիկայում` որպես թերապևտիկ բաժանմունքի ղեկավար։ Դավիթ Հակոբյանը 1988-ի երկրաշարժի տարիներին մի խումբ բժիշկների հետ մեկնել է աղետի գոտի՝ ակտիվ մասնակցություն ունենալով փրկարարական աշխատանքներում:
Բժշկի մասնագիտության հանդեպ սերը Դավիթ Հակոբյանը ժառանգել էր հորից, իսկ քաղաքական-հասարակական գործունեության հանդեպ նրա հետաքրքրությունը փոխանցվել էր անվանի մանկավարժ մորից։ Դա էր պատճառը, որ նա բժշկական կարիերային զուգընթաց, ակտիվորեն զբաղվում էր քաղաքական, հասարակական գործունեությամբ` օժտված լինելով փայլուն մտքով, հզոր, ազդեցիկ բանավոր խոսքով, ճարտասանության արվեստին բնորոշ հռետորաբանությամբ:
Դավիթ Սուրենի Հակոբյանը Ստեփան Շահումյանից հետո երկրորդն էր, որ ստեղծեց Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը։ Հայտնի քաղաքական գործիչ էր, նրա թեզիսները հակիրճ էին, հնչեղ, իմաստավորված։
1969-ին ամուսնացել է Զինա Հայկազի Խաչատրյանի հետ, ում հետ կյանքի նույն ուղին են անցել` սկսած դպրոցից։
Դավիթ Սուրենի Հակոբյանը մահացել է 2014-ի սեպտեմբերի 29-ին։
Բժշկի մասնագիտությունն է ընտրել նաև նրա կինը` Զինա Խաչատրյանը: Նա ծնվել է 1948-ի սեպտեմբերի 10-ին, Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ 1966-ին ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը` արծաթե մեդալով, իսկ 1972-ին բժշկական ինստիտւտի բուժական ֆակուլտետեը` ստանալով բժիշկ-թերապևտի որակավորում։ 1973-1974 աշխատել է` որպես բժիշկ-թերապևտ Բերդի բուժմիավորումում։ Որպես բժիշկ-թերապևտ` 1974-1975թթ.-ին աշխատել է Կապուտակ Սևան և Դիլիջան առողջարաններում։
1975-1976թթ.-ին աշխատել է Դիլիջանի բուժմիավորումում, միաժամանակ նաև դասավանդել Դիլիջանի բժշկական տեխնիկումում թերապիա առարկան։ 1976-1978 թվականներին աշխատել է Վրաստանի Մախարաձեի շրջանի Նաթանեբիի ամբուլատորիայում` որպես բժիշկ-թերապևտ։ 1978-1981 թվականներին աշխատել է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում` որպես բժիշկ-թերապևտ։ 1982-ից առայսօր աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Մեծահասակների պոլիկլինիկայում` որպես տեղամասային թերապևտ։ 2000 թվականին Զինա Խաչատրյանը իր ավագ դստեր` Հասմիկ Հակոբյանի հետ ուսանել է Մոսկվայի Սու-Ջոկ ակադեմիայում, որն ավանդական բժշկության առաջատար ուսումնական կենտրոններից մեկն է: Ստացել են կորեական միկրոակուպունկտուրիստի և Սու-ջոկ թերապևտի որակավորում։ Ապա մայր ու դուստր Մոսկվայի ակադեմիայի հետ համատեղ ներդրել և զարգացրել են մեթոդը նաև Հայաստանում։
Դավիթ Հակոբյանը և Զինա Խաչատրյանը ունեն երեք դուստր: Հակոբյանների բժշկական գերդաստանի երրորդ սերունդը ներկայացնում են հենց նրանք` երեք դուստրերը: Ավագ դուստրը `Հասմիկ Հակոբյանը, ծնվել է 1970 թ. օգոստոսի 28 ին, Երևանում:
«Մանկուց, քույրերիս հետ միասին, տեսել ենք մեր շուրջը տարբեր բժշկական դրվագներ, հիվանդներ, և պապիկիս ու ծնողներիս հոգատար վերաբերմունքը նրանց նկատմամբ:
Պապիկս, վաստակավոր բժիշկէր, սովորեցնում էր մեզ գենետիկայի սկզբունքները և կապը հիվանդության հետ: Դեռևս այն ժամանակից նա մեզ քարոզում էր առողջ ապրելակերպ և ստիպում մարմնամարզություն կատարել ու շատ կաթնամթերք ուտել: Սովորեցնում էր սիրել գիրքը և շատ կարդալ ամեն օր: Տանը ունեինք շատ մեծ գրադարան և պապիկս նշանակել էր մեզ հատուկ ընթերցանության ժամեր, որից հետո պետք է անպայման պատմեինք իրեն, թե ինչ էինք կարդացել ու սովորել: Իրենից եմ սովորել ամեն ինչ գրի առնել:
Հայրիկիս, որպես զինվորական բժշկի, բանակ էին զորակոչել Վրաստանի զինվորական օդային զորամաս, և ծնողներիս հետ միասին մենք էլ էինք գնացել: Հայրս զորամասի բուժծառայության ղեկավարն էր և պատասխանատու էր օդաչուների առողջական վիճակի համար: Ամեն օր դասերից հետո տանում էր մեզ իր մոտ: Միասին շրջում էինք հիվանդասենյակներում, զննում հիվանդներին, խորհուրդ տալիս նրանց և անձնակազմին: Մենք էլ ականջի ծայրով լսում էինք ու սովորում, հետո «բժիշկ-բժիշկ» խաղում մեր տիկնիկների հետ:
Մայրս այնտեղ աշխատում էր քաղաքային պոլիկլինիկայում, որպես բժիշկ-թերապևտ: Շատ մեծ հարգանք և պատիվ էր վայելում հիվանդների և կոլեգանների կողմից, դարձել էր այնտեղի գրեթե անփոխարինելի «հայ-բժիշկը», այնպես էին իրեն կոչում վրացիները:
Գիշեր-ցերեկ հիվանդների կողքին էր:
Երեկոյան, որ հավաքվում էինք, ծնողներս փոխանցում էին աշխատանքային օրվա տպավորությունները, դե մենք էլ նորից լսում էինք ու սովորում:
Այսպիսով, մասնագիտության այլ ընտրություն լինել չեր կարող, քանզի բժշկությունը արդեն մեր արյան մեջ էր, փոքրուց արդեն գիտեինք դեղերի անունները, թե որ հիվանդության ժամանակ ինչ դեղ պետք էր նշանակել, արագ կողմնորոշվել»,-ներկայացնելով իրենց բժշկական գերդաստանի պատմությունը` նշում է Հասմիկ Դավիթի Հակոբյանը:
Նա 1987-1993 թթ. ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի դեղագործական Ֆակուլտետը` ստացել դեղագետի մասնագիտություն:
1993-1995 թթ. Ավարտելուց անմիջապես հետո, սկսել է աշխատել` ղեկավարելով Առողջապահության նախարությանն առընթեր հանրապետական հումանիտար դեղատունը:
1995-2004 թթ. Նախընտրելով առողջապահության կազմակերպման գործընթացը`աշխատել է Էմիլ Գաբրիելյանիղ եկավարած ՀՀ Առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիանների գործկալությունում, նախ որպես Դեղերի արտահանման և ներմուծման արտոնագրման բաժնի փորձագետ, իսկ այնուհետև, տեղափոխվել Դեղաքաղաքականության բաժին`որպես ավագ փորձագետ: Այս բաժնում կապված դեղերի քաղաքականության և կառավարման հետ ծավալել է բավական լայն գործնեություն:
1999-2000 թթ. Համագործակցել է Առողջապահության համաշխարհային կազամակերպության հետ որպես կորդինատոր, «Հիվանդանոցում դեղերի մատակարարման կառավարում» դեղագործական հատուկ ծրագիր, որի համար մեծ գնահատանքի է արժանացել ԱՀԿ-ի կողմից:
2000-2004 թթ. առաջին անգամ Հայաստանում, Հասմիկ Հակոբյանը, Էմիլ Գաբրիելյանի ղեկավարությամբ, նախաձեռնել է լայնատարած գիտական հետազոտություն դեղերի կառավարման ոլորտում և առաջարկել կոմպլեքս համակարգ, որը կօժանդակեր դեղակառավարմանը Հայաստանում, կդարձներ դեղերը մատչելի և կբարձրացներ հիվանդի բուժման որակը:
«Էմիլ Գաբրելյանը մեծ ուսուցիչ էր և ղեկավար: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր: Նա միշտ նոր մտքերով ոգեշնչում էր ամբողջ անձնակազմին, փոխում նրանց մտածողությունը և մղում նոր գործերի ու նվաճումների»:
Առաջին անգամ Հայաստանում, հիմնվելով առաջատար երկրների փորձի վրա`Հասմիկ Հակոբյանը նախաձեռնել և ստեղծել է հիվանդանոցային Ֆորմուլյարային համակարգը, գիտականորեն ապացուցել նրա ֆարմակոթերապևտիկ, տնտեսական և ֆինանսական արդյունավետության առավելությունը:
2004թ. պաշտպանել է գիտական թեզը և արժանացել դեղագիտական գիտությունների թեկնածուի կոչմանը: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Հասմիկ Հակոբյանը դեղերի կառավարման գծով վերապատրաստվել է մի շարք առաջատար եվրոպական երկրներում` Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Դանիայում, Ինդոնեզիայում, Ռուսաստանում:
1999-2000թթ. ավարտել է Շոտլանդիայի Ռոբերտ Գորդոնի համալսարանի «Դեղերի կառավարում» բաժինը:
Լիարժեք տիրապետում է չորս լեզունների`հայերեն, ռուսերեն, անգլերեն, հունարեն:
Լինելով Դեղաքաղաքականության բաժնի ավագ փորձագետ և ընդունելով զարգացած երկրների ավանդական բժշկության լայն տարածման և կիրառման փորձը`Հասմիկ Հակոբյանը իր մոր` բազմամյա փորձառու բժշկուհու հետ միասին, սովորել են Մոսկվայի Կորեայի հետ համատեղ «Սու Զոկ»ակադեմիայում, հենց մեթոդի հիմնադիր` Պակ Չժե Վու-ի մոտ:
Հետագայում, քանի, որ հետաքրքրությունը շատ մեծ էր այս ավանդական մեթոդի նկատմամբ, Մոսկվայի «Սու Զոկ» ակադեմիայի հետ համատեղ օժանդակել և վերապատրաստել են հանրապետության մի շարք բժիշկների, որոնք հաջողությամբ օգտագործում են մեթոդը իրենց առօրյա աշխատանքում:
2002-2010թթ. դիտելով ավանդական բժշկությունը որպես առողջապահության մեծ ներուժ այն զարգացնելու նպատակով`առաջին անգամ առաջարկել է և ներդրել ավանդական բժշկությունը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակադեմիական կրթական ծրագրում և դասավանդել այն ընտանեկան և ավանդական բժշկության ամբիոնում` որպես ասիստենտ:
2004թ. ամուսնացել է և տեղափոխվել է արտասահման:
Հասմիկ Հակոբյանը միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է և անգամ արտասահմանում իր հարուստ գիտելիքների և փորձի շնորհիվ կարողացել է պաշտպանել իր որակավորումը և մասնագիտությունը:
2012 թ.-ից Միացյալ Թագավորության, Թագավորական դեղագործական միության (Royal Pharmaceutical Society) գիտնական անդամ է/ No 9101099, SRPharmS/:
2012թ.-ից գրանցված է` որպես դեղագետ Միացյալ Թագավորությունում, Ընդհանուր դեղագործական խորհրդիանդամ (General Pharmaceutical Council):
2009թ.-ից գրանցված է` որպես դեղագետ Կիպրոսում (Pharmaceutical Services of Cyprus): Աշխատել է Պաֆոսի պետական հիվանդանոցի դեղատանը:
2004-2009թ.թ.Կիպրոսում, Պաֆոսի «Սանտ Զորջ» հիվանդանոցում հիմնել է ավանդական բժշկության կենտրոն և մեծ հաջողությամբ աշխատել այնտեղ:
Հասմիկ Հակոբյանն ունի երկու որդի, որոնք կրթություն են ստանում Անգլիայում: Ալեքսանդրը և Միքայելը, որոնք դեռևս դպրոցահասակ երեխաներ են, հաստատակամ են տոհմիկ մասնագիտական ճյուղը զարգացնելու առումով: Պահպանելով ազգային արժեքները`նրանք հպարտանում են իրենց պապերով և պատրաստվում են շարունակել նրանց սկսած, արդեն ավանդական դարձած գործը:
Միջնեկ դուստրը` Մերի Դավիթի Հակոբյանը, ծնվել է 1972թ.ի օգոստոսի 16-ին Երևանում: 1988-ին ավարտել է Երևանի 171-րդ դպրոցը, իսկ 1995-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համլսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում, իսկ 1996-ին ինտերնատուրան, նույն բուհի բազա հանդիսացող 4-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` ստանալով թերապևտ-ստոմատոլոգի որակավորում։ 1996-ից էլ անցել է աշխատանքի նույն պոլիկլինիկայում` որպես թերապևտ-սոմատոլոգ։
Մերի Հակոբյանը ամուսնացած է, ունի երկու զավակ` դուստր և որդի։ Ի դեպ, դուստրը`Անիտա Քոքոբելյանը, պատրաստվում է շարունակել իր պապերի գործը` ընտրելով ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը` բժշկությունը որպես կյանքի ուղի։
Տեսնելով իր պապի, ծնողների, ավագ քույրերի նվիրումը բժշկությանը, միշտ գտնվելով նրանց բժշկական բուռն քննարկումների հորձանուտում` տեսնելով, թե ինչպես են նրանք փառաբանում այդ վեհ ու վսեմ մասնագիտությունը` կրտսեր դստերը` Մարիային, ոչինչ չէր մնում, քան փոքր տարիքից սիրահարվել այդ մասնագիտությանը և վստահ քայլերով գնալ ընդառաջ այդ ծանր, բայց միաժամանակ նվիրական մասնագիտությանը։Մարիա Հակոբյանը ծնվել է 1983թ.-ի հունվարի 21-ին Երևանում։
1999-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի 171-րդ միջնակարգ դպրոցը, իսկ 2004-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։
2005-ին ավարտել է ինտերնատուրան և ստացել թերապևտ-ստոմատոլոգի որակավորում։
2006-2009-ին անցել է կլինիկական օրդիանատուրա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում և ստացել օրթոպեդ-ստոմատոլոգի որակավորում։
2009-ից առայսօր աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Մեծահասակների պոլիկլինիկայի ստոմատոլոգիական բաժանմունքում` որպես բժիշկ-ստոմատոլոգ, իսկ նույն ԲԿ-իծննդատանը` որպես ստոմատոլոգիական ծառայության ղեկավար։
2011-ից առայսօր դասավանդում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում` համատեղելով բժշկությունը, որ ժառանգել է բժիշկ պապից և մանկավարժությունը, որն արյունով փոխանցվել է մեծանուն մանկավարժ տատից։
Գնահատելով Մարիա Հակոբյանի գիտելիքները և պրոֆեսիոնալիզմը ստոմատոլոգիական ասպարեզում` 2016-ին «Ivoclar Vivadent-ը»` ստոմատոլոգիական նյութերի արտադրության առաջատար ընկերություններից մեկը, ընտրել է նրան` որպես ընկերության բժիշկ-խորհրդատու ՀՀ-ում։Կոչումով բժիշկների` Հակոբյանների բժշկական գերդաստանը համալրել են նաև Սուրեն Հակոբյանի եղբորդին ու նրա ընտանիքը:
Հրաչիկ Շահենի Հակոբյանը ծնվել է 1940 թվականին, Բերդում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա ընդունվել է ստոմատոլոգիական տեխնիկում: Որպես ատամնաբույժ նա աշխատել է Պառավաքարում: 1961-ին նա ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1967-ին ավարտել ու վերադարձել ծննդավայր, շարունակել ատամնաբույժի աշխատանքը: 1969-ից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի 4-րդ ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-օրթոպեդ և ստոմատոլոգիական բաժնի ղեկավար:
Բժշկական գիծն այնուհետև շարունակել է որդին՝ Հովնան Հակոբյանը: Նա սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Բժշկական գիտությունների թեկնածուն դասախոսել է բժշկական մայր բուհի ատամնաբուժական ֆակուլտետում, միաժամանակ աշխատել որպես բժիշկ-օրթոպեդ: Հովնան Հակոբյանն այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում Մոսկվայում:
Ընդհանուր առմամբ, բժիշկ Սուրեն Իվանի Հակոբյանի բժշկական տոհմում տասը բժիշկ կա: Պապիկի մասնագիտությունն է ընտրել նաև Սուրեն Հակոբյանի ուսուցիչ որդու՝ Վահան Հակոբյանի տաղանդավոր երկու որդիներից ավագը:
Ռեմի Վահանի Հակոբյանը դեռևս շատ երիտասարդ, բայց արդեն Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների դոկտոր է: Իսկ Վահան Հակոբյանի կրտսեր որդին` Լորանը, գիտությունների կրկնակի թեկնածու է:
ՀՀ-ում թեկնածուական թեզը պաշտպանել է հանրահաշիվ և թվերի տեսություն, իսկ ՌԴ-ում` տեսական ֆիզիկա առարկաներից: Արդեն իսկ պատրաստ է նաև Լորան Հակոբյանի դոկտորական ատենախոսությունը:
Ռեմի Հակոբյանի թեկնածուական ատենախոսության թեման էր «Ներորովայնային ճնշումը տարբեր կրիտիկական վիճակներում»:
Երիտասարդ բժիշկն այնուհետև թեման զարգացրել է և Մոսկվայում պաշտպանել դոկտորական ատենախոսությունը: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Դավիթ Մելքոնյանը, որը ղեկավարել է Ռեմիի գիտական աշխատանքը, նշում է, որ Հայաստանում թեման եզակի է, և այդ գիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել ախտորոշել և բուժել կրիտիկական վիճակում գտնվող հիվանդներին:
«Ռեմին տաղանդավոր տղա է, չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն իսկ հասել է գիտական մեծ նվաճումների: Ոչ միայն պրակտիկ անեսթեզիոլոգ է, այլև էական նշանակություն ունեն նրա գիտահետազոտական աշխատանքները»,-նշում է Դավիթ Մելքոնյանը: Ռեմի Հակոբյանը նաև ներորովայանյին հիվանդություններով զբաղվող միջազգային կոմիտեի անդամ է:
04.05.2016 Կարդացեք նաև
23.03.2026
01.02.2024
12.06.2023
30.03.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ